Գրանցել

Գրանցել շարժական
գույքի նկատմամբ
ապահովված իրավունք »

Որոնում »


    մուտքագրել »
  • պարտապանի ճշգրիտ անվանումը
  • շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի առարկայի նկարագիրը
  • շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման համարը

Ծանուցում

Հարգելի գործընկերներ, 2016 թվականի փետրվարի 22-ից մինչև փետրվարի 25-ը ընկած ժամանակահատվածում, տեխնիկական պատճառներով պայմանավորված www.registration.am կայքը հասանելի չի եղել. հայցում ենք Ձեր ներողամտությունը:
մանրամասն »
Մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը պետական այլ մարմինների կողմից (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն, ՀՀ էկոնամիկայի նախարարություն, ՀՀ ԿԱԱԳ կադաստրի պետական կոմիտե) իրականացված շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումներն արդեն հասանելի են Կայքում:


Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների բաժնեմասերի նկատմամբ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը իրականացված ապահովված իրավունքների գրանցումների վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք ստանալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրից:

2015 թվականի հոկտեմբերի 1-ից հետո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների բաժնեմասերի վերաբերյալ ապահովված իրավունքների գրանցումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Կայքում:
մանրամասն »
ԲԱՆԿԵՐԻՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ
շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ն իրականացված Ձեր վերաբերյալ գրանցմուներին հասանելիություն ունենալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալություն:
մանրամասն »
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթով շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում (դադարեցում,փոփոխում) իրականացնել հնարավոր չէ, քանի որ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը բնակչության պետական ռեգիստրում էլեկտրոնային հաշվառում չի ստանում:

  Էլեկտրոնային ծրագրի «Ձեր վերաբերյալ» բաժնում երևում են այն գրանցումները, որոնցում Դուք հանդես եք գալիս որպես պարտապան:

 Բաժնեմաս գրանցելիս կարող եք ընտրել «Գույքի կատեգորիան»՝ այլ, «Գույքի տեսակը»՝ այլ, և անվանման մեջ լրացնել կազմակերպության անվանումը, օրինակ՝ «ԱԲԳ» ՍՊ ընկերության բաժնեմաս, իսկ «Գույքի նկարագրություն» հատվածում նկարագրել՝ նշելով ընկերության մասնակցի անուն ազգանունը և բաժնեմասի չափը: Այս դեպքում որոնման ժամանակ «Գույքի անվանում» հատվածում նշելով կազմակերպության անվանումը կարող եք գտնել հստակ արդյունք:

 Գույքի նկարագրության ժամանակ անհրաժեշտ է պահպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1 հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը` ապահովված իրավունքի առարկայի նկարագրությունը լինում է ընդհանուր կամ որոշակի: Այն դեպքում, երբ ապահովված իրավունքի առարկան հնարավոր է որոշել որոշիչ կամ նկարագրական հատկանիշներով, ապա ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրությունը պարտադիր է:

 Եթե շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցում կատարելիս, վարկառուն և գրավատուն տարբեր անձինք են, ապա որպես պարտապան անհրաժեշտ է գրանցել գրավատուին, իսկ վարկառուի մասին նշում կարող եք կատարել «Ապահովված իրավունք» դաշտի «այլ» հատվածում:

 Մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը պետական այլ մարմինների կողմից կատարված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությանը փոխանցված գրանցումներում առկա են տառասխալներ, հետևաբար պարտապանի տվյալներով որոնում կատարելիս ցանկալի է գրել անվան, ազգանվան առաջին երկու կամ երեք տառը կամ անվան և ազգանվան հաջորդական այլ տառեր, իսկ անհատ ձեռնարկատիրոջ և իրավաբանական աձի դեպքում` անվանման մեջ նշված հաջորդական երկու կամ երեք տառ:

մանրամասն »